Մոլորակը փրկել ցանկացողները կարող են շաբաթական մի քանի բուրգեր ուտել

Մոլորակը փրկել ցանկացողները կարող են շաբաթական մի քանի բուրգեր ուտել

Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի եւ այլ կազմակերպությունների փորձագետները պատրաստել են «Կլիմայական գործողությունների վիճակը 2022» զեկույցը, որում խոսվում է այն միջոցների մասին, որոնք մարդիկ եւ կառավարությունները պետք է ձեռնարկեն՝ կլիմայի վրա բացասական մարդածին ազդեցությունը նվազեցնելու համար, գրում է The Guardian-ը:

Մսի օգտագործումը պետք է կրճատվի շաբաթական երկու բուրգերի չափով, ինչը կնվազեցնի գյուղատնտեսության ազդեցությունը կլիմայի վրա:

Հասարակական տրանսպորտային ոլորտը պետք է վեց անգամ ավելի արագ զարգանա՝ մեքենաների արտանետումները նվազեցնելու նպատակով։ Ածուխից հրաժարվելու գործընթացը նույնպես պետք է արագացվի վեց անգամ։

Փորձագետները վերլուծել են մինչեւ 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումների կրկնակի կրճատման համաշխարհային առաջընթացի 40 ցուցանիշ: Ցուցանիշներից են անտառահատումների տեմպերի նվազումը, մետալուրգիայի ածխաթափումը, անցումը էլեկտրական տրանսպորտին։

Պարզվել է, որ ցուցանիշների կեսով մարդկությունը շեղվել է նախատեսված նպատակներից, իսկ հինգի համաձայն՝ գնում է սխալ ուղղությամբ։ Ամենավատը գազի օգտագործումն է, պողպատի արտադրությունը, մանգրերի անհետացումը, գյուղատնտեսությունից արտանետումներն ու մեքենաների շահագործումը:

Համաշխարհային տնտեսությունը ցածր ածխածնային հիմքի տեղափոխելու համար առաջիկա տասը տարիների ընթացքում տարեկան լրացուցիչ 460 միլիարդ դոլար պետք է հատկացվի, ասում են փորձագետները:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am