Վարդանյանը «մատնեց» ՔՊ-ին

Վարդանյանը «մատնեց» ՔՊ-ին

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։

 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է, որի երեկվա մի հայտարարություն ուղղակիորեն ծառայում է Նիկոլ Փաշինյանի «խաղաղասիրական» օրակարգին, ավելի ստույգ՝ միակողմանի նվաստացուցիչ զիջումներին։

Իշխանությունը զիջումների՞ է գնում

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են քրեականացել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության  դեմ ուղղված որևէ արտահայտություն։

Թվում է՝ շատ ռացիոնալ առաջարկություն է, որի շուրջ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը պետք է գային կոնսենսուսի, մանավանդ, որ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունն ավելի շատ թիրախավորում է թշնամի երկրների ներկայացուցիչների։

Սակայն կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ արտահայտվեց այդ նախագծին։ 

Բայց իշխանության պատգամավորներից մեկը հանդես եկավ հիրավի արտառոց ելույթով։

Ըստ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի. «Այս նախագիծը ունի մեկ հիմնական նպատակ. դուք(ընդդիմություն) ամեն գնով, նույնիսկ պետականության կորստի գնով, պետք է հասնեք իշխանության»։

Վլադիմիր Վարդանյանը փաստորեն «մատնում» է Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին։ Ըստ նրա տրամաբանության՝ Փաշինյանը մտադիր է անել գործողություններ, որոնց հետևանքով թիրախավորվելու է Հայաստանի ինքնիշխանությունն և տարածքային ամբողջականությունը։ Միայն այս պարագայում է, որ, Վարդանյանի տրամաբանությամբ՝ ընդդիմությունը կարող է գալ իշխանության։

Հերթը մեծ է

Անկեղծ ասած, վերջին երկու օրվա ընթացքում ՔՊ մի շարք պատգամավորներ, կարծես, հերթի մեջ, իր փոխլրացնելով, շարունակում են պնդել, թե Հայաստանը պարտավոր է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հովիկ Աղազարյան, Գագիկ Մելքոնյան, Վիգեն Խաչատրյան․․․

Այս անունները չեմ մոռացվել ու նրանք հերթով կդառնան մեր խորագրի «հերոսները»։

Վահրամ Բագրատյան