Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայում

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայում

Մարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում:

Ծրագրված է Արարատ Միրզոյանի և Բրազիլի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հանդիպումը, որի արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Նախատեսված են նաև այլ քննարկումներ:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ