Մահվան «խորհրդանիշը» խոսում է խաղաղության մասին

Մահվան «խորհրդանիշը» խոսում է խաղաղության մասին

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է։ Նա այս օրերին ակտիվ քննադատում է ընդդիմությանը, թերևս՝ այն հույսով, որ Փաշինյանը կգնահատի իր ծառայությունները՝ իրեն վերադարձնելով նախարարական կարգավիճակ։

Ի՞նչ է գրել Թորոսյանը

Խորհրդարանական ընդդիմության կողմից խաղաղության օրակարգի և ընդհանրապես «խաղաղություն» գաղափարի դեմոնիզացիան կամ դևականացումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի կոչ և քարոզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ 

«Ընդդիմությունն ուզում է նոր պատերազմ՝ նոր զոհերով և պարտությունով, որպեսզի պարտության փլատակների վրա բռնազավթի ազատ ընտրություններով ձևավորված իշխանությունը, որպեսզի շարունակի մեր երկիրը և ժողովրդին կեղեքելու իր վաղեմի սովորությունը»,- գրել է Թորոսյանը։

Ժողովուրդ, պատկերացնո՞ւմ եք՝ ով է խոսում խաղաղությունից։
Երկրին պատերազմ ու պարտություն բերած իշխանության ներկայացուցիչը։ Սա արդեն նողկալի է, զզվելի է նման երեսպաշտությունը։Խաղաղությունից խոսում է մի մարդ, ով նախարարի պաշտոնում տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը՝ դառնալով հազարավոր մարդկանց մահվան պատճառ։

Թորոսյանի «փորացավը»

Չկարծեք՝ Արսեն Թորոսյանին հետաքրքրում են պատերազմի կամ խաղաղության հարցերը։ Նրա փորացավը՝ կրկին նախարար դառնալն է, այս անգամ՝ ԲՏԱ։ Բայց կարծում ենք՝ չի հասցնի։ Մեկը լինի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փրկի։

Վահրամ Բագրատյան