Կեղտոտ արշավով իշխանությունը հարվածի տակ դրեց Արցախի նախագահին․ Տիգրան Աբրահամյան

Կեղտոտ արշավով իշխանությունը հարվածի տակ դրեց Արցախի նախագահին․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Արցախի նախագահի օգնականի մեծ շուքով` դիմակներով, ձեռնաշղթաներով, աղմուկով ձերբակալումից 2 օր անց շոուն ավարտվեց, իսկ ՀՀ իշխանության փչած փուչիկը պայթեց:

Վերջինիս փաստաբանը հայտնել է, որ այն արարքը` թմրանյութեր պահել ու դա ապօրինի իրացնելը, որում կասկածվում էր Աշոտ Դանիելյանը, չի հաստատվել և նրան ազատ են արձակել:

Այն կեղտոտ արշավը, որը զուգահեռ իրականացնում էր իշխանությունը` վարկաբեկելով հայտնի մարզիկին, իրականում նպատակ ուներ հարվածի տակ դնել Արցախի նախագահին, ով ի դեպ, ԶԼՄ-ների հետ զրույցում թեմային բավականին կոշտ արձագանքել է:

Ակնհայտ էր, որ դա ՀՀ իշխանության պատասխանն էր փետրվարի 20-ի արցախյան շարժման 36-ամյակի միջոցառումներին, որը նախաձեռնել էր Արցախի նախագահը` Եռաբլուր այցով և Արցախի ներկայացուցչությունում միջոցառում կազմակերպելով»,- գրել է պատգամավորը: