Կհայտարարվի՞ ռազմական դրություն

Կհայտարարվի՞ ռազմական դրություն

Երեկ կեսգիշերից թշնամին տարբեր տրամաչափի զինատեսակներից մի քանի ուղղությամբ հարվածում է Հասատանի պետական սահմանին։

Դրանից ժամեր անց հրավիրվել է ԱԽ նիստ, ապա հայտարարվել, որ Հայաստանը պատրաստվում է պաշտոնապես դիմել ՀԱՊԿ֊ին, ՌԴ֊ին և ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդին։

Այս ամենը հաշվի առնելով՝ կհայտարարվի՞ ռազմական դրություն. հացի շուրջ MediaHub-ը զրուցել է վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ։

Նա նշեց, որ դեռևս նման տեղեկություն չունի, բայց եթե որոշվի ռազմական դրություն հայտարարել, կհայտարարվի այդ մասին։

Արդյոք ԱԽ նիստի ընթացքում չի՞ քննարկվել այդ հարցը, Խաչատրյանը տեղեկություն չունի։