Փյունիկը պարտվեց նաև Երևանում ու պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆում

Tert.am-ը գրում է․
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Երևանում պարտվեց սերբական «Ցրվենա Զվեզդային»:
Խաղն ակտիվ սկսեցին տանտերերը: Հյուրերը խաղասկզբում մեկ երկու վտանգավոր հակագրոհ ձեռնարկեցին: 30-րդ րոպեին գլխավոր մրցավարը VAR-ի օգնությանը դիմելուց հետո նշանակեց 11 մետրանոց, որը հետ մղեց Բուչնևը: 14 րոպե անց հայկական թիմի դարպասին ևս մեկ 11 մետրանոց նշանակվեց, սակայն այս անգամ Բուչնևը չկարողացավ փրկել իր թիմին:
Երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ ակտիվ սկսեցին: 50-րդ րոպեին մի քանի երկրպագուներ պաստառները պարզած մտան խաղադաշտ, որի վրա գրված էր «Աղավնոն չենք հանձնելու»:
Հանդիպումը 2-3 րոպեով դադարեցվեց, մինչև անվտանգության աշխատակիցները դուրս հանեցին երկրպագուներին:
60-րդ րոպեին հյուրերը խփեցին 2-րդ գոլը: Աչքի ընկավ Պավկովը: Խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չգրանցեց:
Այսպիսով, Փյունիկը դիմակայությունում պարտվեց 0:7 հաշվով ու կխաղա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում: