Ուրալում մահվան ելքով վթար է տեղի ունեցել ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ

Պերմ-Եկատերինբուրգ դաշնային մայրուղու վրա ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 7-ը վիրավորվել. հայտնում է Սվերդլովսկի մարզի պետավտոտեսչությունը։
Գերատեսչության տվյալներով՝ շաբաթ երեկոյան Պերմ-Եկատերինբուրգ ավտոճանապարհի 232-րդ կիլոմետրին ՊԱԶ ավտոբուսի վարորդը շրջվելիս ճանապարհը չի զիջել նույն ուղղությամբ ընթացող Volvo բեռնատարին և բախվել է դրան։
«Վթարի հետևանքով ավտոբուսի մի ուղևոր՝ 1961 թվականին ծնված տղամարդ, տեղում մահացել է, ավտոբուսի ևս յոթ ուղևոր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնք հետագայում տեղափոխվել են բուժհաստատություններ»,- ասվում է հաղորդագրությունում։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld