Հոսպիտալում կյանքից զրկված զինվորը Սիսիանից էր, հորը վերջերս էր կորցրել

Հոսպիտալում կյանքից զրկված զինվորը Սիսիանից էր, հորը վերջերս էր կորցրել

Երեկ Երևանի զինվորական հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր, ընտանքի միակ որդին: Սիսիանի բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ նախնական տեղեկություններով տղան մահացել է թոքաբորբի հետևանքով:

«Շատ լավ, շնորհքով, խելացի տղա էր, համեստության տիպար: Ապրում էր ծնողների ու քրոջ հետ: Հայրն էլ ամիսներ առաջ էր մահացել… Արտակը Իջևանում էր ծառայում. ինքը քաշի խնդիր ուներ, բանակ չպետք է գնար, բայց զորակոչեցին: Մնացին մայրն ու քույրը: Մայրը հասցրել է Սիսիանից հասնել Երևան՝ հոսպիտալ, տեսնել որդուն, որից հետո նոր գրանցվել է տղայի մահը: Սարսափելի ցավ է բոլորիս համար, խոսքեր չկան…»,- ասաց Սիսիանի բնակիչներից մեկը:

Ավելի ցաղ ՊՆ-ից հայտնել էին, որ հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել: Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել: