Սամվել Շահրամանյանը ետնամուտքով «փախուստի» դիմեց

Մարիոթ հյուրանոցում շուրջ երկու ժամ տևած փակ հանդիպումից հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ետնամուտքով, այսպես ասած, «փախուստի» դիմեց՝ խուսափելով իրեն սպասող լրագրողներից:
Արցախի նախագահը շատ լավ գիտեր, որ այդտեղ հավաքված բազմաթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ իրեն են սպասում, բայց գերադասեց չառերեսվել նրանց հետ:
Հիշեցնենք, որ փակ հանդիպմանը իշխանափոխության հարց չի քննարկվել, քննարկվել են Արցախի պետականության պահպանության հարցեր:
Նարե Գնունի