Լենա Կատինայի որդին ծնողների ամուսնալուծությունից հետո հոգեկան խնդիրներ ունի

«Тату» խմբի նախկին մեներգչուհի Լենա Կատինան պատմել է, որ իր յոթամյա որդին՝ Ալեքսանդրը, բուժում է անցնում հոգեբուժարանում՝ ծնողների ամուսնալուծության պատճառով։ Նրա խոսքերը մեջբերում է StarHit-ը՝ հղում կատարելով «Домашний» հեռուստաալիքի նյութերին։
«Սաշան այս վիճակում է այն պահից, երբ մենք որոշեցինք բաժանվել եւ բաժանվեցինք: Կարծում եմ, որ դա անհրաժեշտ է, քանի որ երեխայի համար ծնողների բաժանումը միշտ տրավմա է, որը նրա հետ է լինելու ամբողջ կյանքում։ Բայց մենք կարող ենք դա սակավ նկատելի դարձնել, օգնել նրան հասկանալ եւ ընդունել, մի փոքր ավելի քիչ տխրել, քանի որ երեխան ամեն դեպքում անհանգստանում է », - ասել է Կատինան։
Երգչուհին հիշել է, որ իր սիրտը կոտրվում էր որդու այն հարցերից, թե որտեղ է անհետացել հայրը։ «Այս պահին գլխավորը ոչ թե նյարդայնալն է, այլ բացատրելը, որ հասկանում ես նրան»,- ընդգծել է երգչուհին։ Կատինան հայտարարել է, որ երեխան պետք է հասկանա, որ իրեն լսում են ու կիսում են նրա ցավը։
Նյութի աղբյուրը՝ NEWS.am STYLE