Հնդկաստանում սողանքի պատճառով քարերը ժայռից ընկել են մեքենաների վրա. զոհեր կան (տեսանյութ)

Հնդկաստանում սողանքի պատճառով քարերը ժայռից ընկել են մեքենաների վրա. զոհեր կան (տեսանյութ)

Երեքշաբթի սողանքի ժամանակ հսկայական քարեր են գլորվել և ջարդուփշուր արել երեք մեքենա Կոհիմա-Դիմապուր ազգային մայրուղու վրա. գրում է India Today-ը։ Միջադեպը տեղի է ունեցել ոստիկանական անցակետի մոտ։ Միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս երեքը վիրավորվել են։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է հսկա քարը մեկը մյուսի հետևից հարվածում երկու մեքենաներին: Երկու մեքենաներն էլ լուրջ վնասվել։ 

Մեքենաները գալիս էին Կոհիմայից։ Վթարը ֆիքսել է նրանց ետևում գտնվող մեքենայի տեսախցիկը։ Վիրավորները բուժում են ստանում Դիմապուրի Ռեֆերալ հիվանդանոցում։ 

Տեսանյութը՝ այստեղ