Դավթաշենի կամուրջի վերանորոգումն ավարտվել է

Դավթաշենի կամուրջի վերանորոգումն ավարտվել է

Դավթաշենի կամուրջի վերանորոգումն ավարտվել է։ Այս մասին MediaHub-ին փոխանցեց Երևանի քաղաքապետի խոսնալ Հայկ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ից սկսվել էին Դավթաշեն կամրջի վերանորոգման աշխատանքները։ 

Ավելի վաղ MediaHub-ը քաղաքացիներից ահազանգեր էր ստանում, որ Դավթաշենի կամուրջի վերանորոգումը մեծ խցանումների պատճառ էր դարձել։ 

«Վերջին օրերին սա կրկնվող պատկեր է, Դավթաշենից Աջափնյակով ենք փորձում հասնել Կենտրոն, որովհետև դեպի Կոմիտաս դուրս գալը ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, բայց, միևնույն է, 1 ժամից ավելի է տևում: Երեխաս դպրոցից ուշացավ, ես՝ աշխատանքից»,- ասել էր քաղաքացիներից մեկը։

Լիաննա Թորոսյան