«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ընդունվել

Ռուսական կողմը, որպես «3+3» ձևաչափով հանդիպման կազմակերպիչ, ներկայացրել է այս ձևաչափով համագործակցության գործնական նախագծերի հեռանկարների շուրջ փաստաթուղթ։ Այդ մասին ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
3+3 հարթակի նիստից հետո ընդունվել է 9 կետից բաղկացած համատեղ հայտարարություն, որը նվիրված է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգմանը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությանը, սպառնալիքների կամ ուժի կիրառման արգելմանը:
Նշենք, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2024 թվականին՝ Թուրքիայում, դրանից հետո հաջորդաբար Բաքվում և Երևանում։