Ողբերգական դեպք․ նորածիններ են հրդեհի հետևանքով մաhացել Հնդկաստանում (տեսանյութ)

Հնդկաստանի հյուսիսում Ուտար Պրադեշ նահանգի Ջհանսի քաղաքի հիվանդանոցի մանկական բաժանմունքում առնվազն 10 նորածին է մահացել հրդեհի հետևանքով: Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները։
«Չնայած երեխաների մեծ մասին հաջողվել է փրկել, սակայն նախնական տեղեկություններով միջադեպի հետևանքով զոհվել է 10 երեխա»,- լրագրողներին հայտնել է տեղի վարչակազմի ներկայացուցիչ Ավինաշ Կումարը, հայտնել են ԶԼՄ-ները։
Բժիշկներն ու անձնակազմը տարհանել են բուժառուներին՝ կոտրելով ծխով լցված սենյակի պատուհանները, նախքան հրշեջների դեպքի վայր հասնելը: «37 երեխայի հաջողվել է փրկել»,- ասել է Կումարը։
Հրդեհի ենթադրյալ պատճառներից մեկը կարճ միացումն է։