Մասնագետը հորդորում է օրական 2 խնձոր ուտել․ ահա թե ինչ անսպասելի ազդեցություն կունենա

Սննդաբան Էլի Բրեչերը խորհուրդ է տվել ամեն օր ուտել 2 խնձոր։ Ի՞նչ կտա դա։
Բոլորը գիտեն, որ սա հիանալի միջոց է առողջության բարելավման համար։ Օրինակ՝ խնձորը պարունակում է C և B խմբի վիտամիններ, մի փոքր ավելի քիչ՝ A, K և E վիտամիններ։ Այս տարրերի ամենօրյա պահանջը ստանալու համար բավական է օրական առնվազն մեկ միրգ օգտագործել, ասել է սննդաբանը։ Այնուամենայնիվ, խնձորներն ունեն ևս մեկ «գերհզորություն», որի մասին փորձագետը խոսել է Daily Mirror-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, եթե օրական 2 խնձոր ուտեք, կկարողանաք պահպանել սրտի առողջությունը, մասնավորապես՝ նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը։
Պտուղները պարունակում են պեկտին, հատկապես պտղի կեղևում և միջուկում։ Բժիշկը բացատրել է, որ պեկտինը անմիջականորեն մասնակցում է արյան մեջ խոլեստերինի վերահսկմանը։ Բացի այդ, խնձորը պարունակում է բազմաթիվ պոլիֆենոլներ՝ նյութեր, որոնք օգնում են կայունացնել արյան ճնշումը՝ իջեցնելով այն: Այս հատկությունների համակցության շնորհիվ է, որ խնձորը կոչվում է ինսուլտի, սրտի կաթվածի և սրտանոթային այլ հիվանդությունների կանխարգելման հիմնական մթերք։