282 մլն դրամ տարեկան եկամուտ, թանկարժեք ժամացույցներ, սպասք, 17 միավոր անշարժ գույք․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը

282 մլն դրամ տարեկան եկամուտ, թանկարժեք ժամացույցներ, սպասք, 17 միավոր անշարժ գույք․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը

282 մլն դրամ տարեկան եկամուտ, թանկարժեք ժամացույցներ, սպասք, մեքենաներ․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ MediaHub.am-ն այս մասին տեղեկացավ վերջինիս ներկայացրած հայտարարագրով։

Ըստ հայտարարագրի՝ վերջինիս անշարժ գույքը հասնում է 17 միավորի։ Դրանք շենքեր են, հողատարածքներ՝ Երևանում և ՀՀ մի քանի այլ մարզերում։ Պատգամավորը 2021 թվականին երկու հողամաս է վաճառել։ Մեկը Արմավիրի մարզի Արտամետ գյուղի հողամասը՝ 176 մլն դրամով և նույն մարզի Տալվորիկ համայնքի հողամասը 95 մլն դրամով։ Երկու հողամասերն էլ վաճառվել են Ագրոհարվեստ ՍՊԸ-ին։

Արսենյանը վերջին անգամ մեքենա է գնել 2020 թվականին, BENTLEY-ին 2019 թվականի արտադրության է, NISSAN-ը՝ 2018։ 2021 թվականին պատգամավորը ձեռք է բերել ամերիկյան ընկերությունում արժեթղթեր, որի հասցեն Նյու Յորքի Nasdaq-ն է։ Արժեթղթի գինը տարվա ավարտին կազմել է 6 մլն դոլար: Արսենյանը շուրջ 60 մլն դրամի և ավելի քան 2,6 մլն դոլարի փոխառություն է հանձնել տարբեր անձանց ու ընկերությունների: Պատգամավորի ներկայացրած հայտարարագրում հատկանշական է, որ վերջինս հայտարարագրել է շուրջ 199 մլն դրամի և 300 հազար դոլորի կահույքի, սպասքի հավաքածու, օրինակ՝ 70 հազար դոլար արժեցող ճաշի սպասքի անվանական հավաքածու, որը գնել է 1995 թվականին։ 2011 և 2019 թվականներին գնել է 51 մլն 300 հազար և 82 մլն դրամ արժողությամբ ժամացույցներ։

Ըստ տվյալների՝ վերջին թանկարժեք գնումը 2020 թվականին է եղել՝ 32 մլն դրամին համարժեք ոսկյա ձուլակտոր։ Բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբում եղել է 3 հազար դրամ, որը տարվա ավարտին արդեն դարձել է 4 մլն 722 հազար դրամ։ Ինչպես նաև 9 մլն 453 հազար դոլար, որը տարվա ավարտին նվազել է ՝ դառնալով 502 հազար դոլար։ Տարվա սկզբում պատգամավորը կանխիկ ունեցել է 2 մլն դրամ, այն կրճատվել է մինչև տարվա ավարտը, դառնալով 540 հազար։ Նաև 57 հազար դոլար, որն ավելացել է՝ հասնելով 540 հազար դոլարի։ Հայտարարագրել է նաև 2000 եվրո։ Վերջինիս տարեկան եկամուտն ընդհանուր կազմել է 282 մլն դրամ։ 3 մլն 292 հազար՝ ԱԺ-ից որպես աշխատավարձ, Յունիքորն գրուպ ՓԲԸ-ից 4 մլն 660 հազար որպես շահաբաժին, Յունիքորն գրուպ ՓԲԸ-ից վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում ստացել է 2 մլն 216 հազար դրամ։ Որպես այլ եկամուտ` ստացել է 970 հազար դրամ։

Ընդհանուր եկամուտի մեջ է նաև վերևում նշված վաճառված հողամասերի գումարը։ Որպես հանգստի համար կատարած ճանապարհածախս (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախս նշել է 25 հազար դոլար։ Նվիրատվության կամ օգնության կարգով տրված գույք, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է 2 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը կազմել է 48 հազար դոլար, նշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը՝ 25 մլն դրամ։ Ընդհանուր, 73 հազար դոլար և 25 մլն դրամ։

Լիաննա Թորոսյան