Աղիքի վաղ քաղցկեղի հինգ նշան

Հաստ աղիքի քաղցկեղն աշխարհում ամենատարածված քաղցկեղներից մեկն է: Եվրոոնկոյի կլինիկայի կոլոպրոկտոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Ռոդիմովը պատմել է, թե ինչ ախտանիշների վրա պետք է ուշադրություն դարձնել քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելու և կյանքեր փրկելու համար։ Reedus-ի հետ զրույցում մասնագետն ընդգծել է, որ չկա մեկ ախտանիշ, որը կհաստատի քաղցկեղի հարյուր տոկոս առկայությունը։
Հաստ աղիքի քաղցկեղի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
ձեր աղիքային (կղազատման) սովորույթների մշտական փոփոխություն, ներառյալ փորլուծությունը կամ փորկապությունը կամ կղանքի բնույթի փոփոխությունը
ուղիղաղիքային (հետանցքից) արյունահոսություն կամ արյուն ձեր կղանքում
որովայնի մշտական անհանգստություն (դիսկոմֆորտ), ինչպիսիք են կծկանքները (սպազմ), գազերը կամ ցավը
զգացողություն, որ ձեր հաստ աղիքն ամբողջությամբ չի դատարկվում
թուլություն կամ հոգնածություն
անբացատրելի քաշի կորուստ:
«Եթե դուք ձեր մեջ նկատում եք այս ախտանիշները, ապա առաջին հերթին պետք է դիմել թերապևտի, ով կարող է համեմատել ընդհանուր պատկերը, այնուհետև ձեզ ուղղորդել ավելի մասնագիտացված մասնագետի՝ պրոկտոլոգի, գաստրոէնտերոլոգի, ուռուցքաբանի», - զգուշացրել է բժիշկ Ռոդիմովը: