Փաստաբանությանը վերաբերող դիմումը ՍԴ-ի կողմից այսօր ընդունվել է քննության

Փաստաբանությանը վերաբերող դիմումը ՍԴ-ի կողմից այսօր ընդունվել է քննության

Հարգելի՛ գործընկերներ,

ՈՒզում եմ տեղեկացնել, որ Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականության վիճարկման վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարանի կողմից այսօր ընդունվել է քննության:

Հիշեցնում եմ, որ ՍԴ դիմումը ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ ներկայացվել էր ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավորի կողմից:

 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ