«Կապույտ էկրան»․ չեղարկվում են թռիչքներ, համակարգչով աշխատող հաստատությունները չեն կարողանում գործել (տեսանյութ)

«Կապույտ էկրան»․ չեղարկվում են թռիչքներ, համակարգչով աշխատող հաստատությունները չեն կարողանում գործել (տեսանյութ)

Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ավստրալիայի որոշ օդանավակայաններում բոլոր մոնիտորները ցույց են տալիս կապույտ էկրաններ։ Այս խնդրի պատճառով չեղարկվում են թռիչքներ, ՏՏ կազմակերպությունները, համակարգչով աշխատող հաստատությունները չեն կարողանում գործել։

Բացարձակապես Windows-ով աշխատող բոլոր համակարգիչները, որոնց վրա տեղադրված է CrowdStrike ծրագիրը, չեն աշխատում, հայտնել է Bloomberg-ը։ 

Ավստրալիայի կառավարությունը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել համաշխարհային ՏՏ խափանումների պատճառով:

McDonald's Japan-ը փակել է իր խանութները ողջ երկրում՝ համակարգերի խափանման պատճառով: Microsoft-ը հայտնել է, որ ծառայությունները վերականգնվում են, կայունացման միջոցառումները շարունակվում են։

Իսպանական բոլոր օդանավակայանները տուժել են ՏՏ խափանումից: Ամստերդամի Շիպհոլ օդանավակայանը նույնպես խնդիրներ ունի։

Լոնդոնի ֆոնդային բորսան խնդրի առջև է տեխնիկական անսարքության պատճառով։

Միացյալ Թագավորության ամենամեծ երկաթուղային օպերատոր Govia Thameslink Railway-ը բախվել է «համատարած» ՏՏ խնդիրների, նախազգուշացրել է չեղարկումների մասին։

Տեսանյութն այստեղ