Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 17-ի ցերեկը և երեկոյան սպասվում են տեղումներ։

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի  16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-20-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն,  18-ի առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի  3-5, 18-19-ի գիշերը ևս  7-10 աստիճանով։