Փաշինյանի գերիները

Փաշինյանի գերիները

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է, ով դարձել է Փաշինյանի ստերի գերին: 

Տները չեն կառուցվում 

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, երեկ, լրագրողների հետ ունեցած զրույցում, չի կարողացել պարզաբանել՝ ինչպես է ստացվել, որ երեք տարվա ընթացքում Շուռնուխում 10 հատ տուն կառուցել չի հաջողվել։ 

Ծառայում է, բայց հեռանալու է 

Տեսեք՝ ինչ պարադոքսալ պատկեր է ստացվում:
Փաշինյանը խոստանում է Շուռնուխում տներ կառուցել, հետո չի կատարում իր խոստումը, ինչի հետևանքով մարզպետը ստիպված է լինում արդարանալ, պիտակավորել լրագրողներին:
Ռոբերտ Ղուկասյանը, մինչև Փաշինյանի հետ աշխատելը, դրական կերպար էր, հիմա վարկաբեկվում է՝ Փաշինյանի ստվերի տակ: Այդպես է ցանկացած մարդու հետ:
Ղուկասյանն անվերապահորեն ծառայում է Փաշինյանին՝ նաև իր հեղինակության հաշվին, բայց դա նրան չի փրկելու: Ասում են՝ առաջիկա շաբաթներին նա պաշտոնանկ է արվելու:

Վահրամ Բագրատյան