Օդանավակայանում դիմավորեցին ԵԱ չեմպիոններ Թևանյանին, Հարությունյանին և հավաքականին

Ազատ ոճի ըմբշամարտի մեր հավաքականը երեկ երեկոյան ժամանել է Երևան ։
«Զվարթնոց» օդանավակայանում հարազատներն ու երկրպագուները նրանց դիմավորեցին ծափերով, դհոլ-զուռնայով, աղ ու հացով : Ապա հենց օդանավակայանում բռնեցին հաղթական շուրջպար...
Մարզիկներին դիմավորելու էր գնացել նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:
Նշենք, որ Զագրեբում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը դարձան ոսկե մեդալակիրներ։