Գազամատակարարման վթարային ընդհատումներ նշված հասցեներում

Ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հունվարի 11-ին ժամը 12։50-ից դադարեցվել է Արագածոտնի մարզի Ոսկեհատ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հունվարի 11-ին ժամը 12։20-ից դադարեցվել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 1–15 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։