Հայաստանում կան ՀԿ-ներ, որոնք ստեղծվել են հակառուսական տրամադրությունների համար․ Լավրով

Հայաստանում կան ՀԿ-ներ, որոնք ստեղծվել են հակառուսական տրամադրությունների համար․ Լավրով

Մենք գիտենք վերջին տարիներին Հայաստանում ստեղծված ՀԿ-ների քանակի մասին, դրանք չեն ստեղծվել Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամական հարաբերություններ խթանելու նպատակով, այլ որպեսզի հող ստեղծեն հակառուսական տրամադրությունների համար։

Այս մասին այսօր Բիշքեկում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Հայաստանում առկա հասարակական կազմակերպությունների մասին։

Նշենք, որ այսօր Բիշքեկում մեկնարկել Է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։

Հիշեցնենք, ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մեկնի հանդիպմանը։