Փաշինյանի վերջին արարը 

Փաշինյանի վերջին արարը 

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը հունիսի 20-ին ժամը10-ին հրավիրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մասնակցելու իր աշխատանքներին։ 

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ քննիչ հանձնաժողովը վարչապետից ստացել է դրական պատասխան։

Անդրանիկ Քոչարյանը դեռ նախօրեին ասել էր, թե Նիկոլ Փաշինյանն այս ամիս 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ուղիղ եթերում հանդես կգա զեկույցով։

Կասկած չկա, որ բեմականացվելու է իշխանության քարոզչության վերջին արարը, որի ընթացքում Փաշինյանը պատերազմի սանձազերծման, դրա պարտության, հետևանքների համար մեղադրելու է բոլոր հնարավոր ներքին ու արտաքին դերակատարներին՝ այս նվաստացուցիչ պատմությունից «չոր» դուրս գալու նպատակով:

Հիմնական թիրախները լինելու են նախկին բոլոր իշխանությունները, բանակը ու Ռուսաստանը:
Իշխանության նարատիվը շատ պրիմիտիվ ու կանխատեսելի է:

Սրանով հանդերձ, իշխանությունը չի կարողանալու լուծել գլխավոր խնդիրը՝ խույս տալ պատասխանատվությունից:

Փաշինյանին զուր է թվում, որ 2021թ-ի իշխանության վերարտադրությունը կամ Քննիչ հանձնաժողովով իշխանության վարկածի «լեգիտիմացումը» փակելու են պատերազմի ու դրա պարտության պատասխանատվության հարցը:

44-օրյա պատերազմը հնարավոր է դարձել, որովհետև Փաշինյանը իր մինչպատերազմյան «ոչմիթիզիկանությամբ» միջազգային կոնսենսուս է ապահովել Բաքվի ագրեսիվ օրակարգի շուրջ:
Նվաստացուցիչ պարտությունը հետևանք է նրա, որ Փաշինյանը պատերազմի օրերին իրեն դրսևորել է ոչ թե պետական գործչի որակներով, այլ ներքաղաքական մերկանտիլ շահերով:

Հայաստանի նվաստացումը շարունակվում է, որովհետև իշխանության ղեկին շարունակում է մնալ Փաշինյանը՝ պետական քաղաքականությունը ստորադասելով սեփական իշխանության երկարաձգման ու սեփական պատասխանատվության սրբագրման օրակարգին:
Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու խուսափել պատասխանատվությունից:

Վահրամ Բագրատյան