Ադրբեջանը չունի խաղաղության որևէ մտադրություն`անկախ Արցախի հարցից․ Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Արցախով և չունի խաղաղության որևէ մտադրություն` անկախ Արցախի հարցից:
Ադրբեջանական իշխանության նպատակը մեր զգոնությունը թմրեցնելն է և կեղծ խաղաղության շղարշով ագրեսիան առաջ տանելը, հայկական ինքնության ոչնչացումը:
Հիմա նրանց պետական քաղաքականության հիմնարար նպատակներից են մեր հասարակության պառակտումն ու լարվածությունը խորացնելը, Հայկական սփյուռքի հետ բոլորիս թշնամացնելը:
Շնորհակալություն ենք հայտնում միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանին (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնեանին (Karnig Kerkonian) ապացույցների ամրագրման ու վերլուծության հարցերում անփոխարինելի աջակցության համար:
Այս ամենն ապացույցներով վեր է հանված` բոլոր անհրաժեշտ հիմնավորումներով»,-գրել է նա։