Ոստիկանությունը՝ պատժիչ գործիք

Ոստիկանությունը՝ պատժիչ գործիք

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ դարձյալ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանն է, որը շարունակում է ծառայել Փաշինյանին՝ ահաբեկելով Հայաստանի քաղաքացիներին։

Ի՞նչ է տեղի ունեցել

Երբ վիրավորանքի թիրախում իշխանությունների ներկայացուցիչներն են, ապա ոստիկանությունն այցելում է վիրավորողներին (երբեմն թատերականացված մասկի-շուոներով) բերման ենթարկում նրանց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«2022 թվականի ապրիլի 9-ի առավոտյան Երևանի մեր բնակարան են այցելել ՀՀ ոստիկանության երկու աշխատակիցներ՝ ցանկանալով մուտք գործել բնակարան։ Իմ այն հարցին, թե որն է այցի նպատակը, պատասխանել են, որ ինձ ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առիթով ՀՀ ոստիկանության պետին հանցագործության մասին իմ կողմից ներկայցված հաղորդման գործի շրջանակներում, նյութեր նախապատրաստելու համար, ցանկանում են ինձնից լրացուցիչ բացատրություններ ստանալ։ Սա այն դեպքում, երբ հանցագործության մասին հաղորդման մեջ ես նշել էի իմ բջջային հեռախոսահամարն ու էլեկտրոնային փոստի հասցեն։ Այսինքն, փոխարենը հեռախոսազանգով պարզելու իմ կողմից լրացուցիչ բացատրությունների անհրաժեշտության մասին (ինչը, ըստ էության չէր կարող լինել, քանզի ամեն ինչ ես մանրամասն շարադրել եմ իմ դիմումում), ոստիկանությունը որոշել է շաբաթ օրն առավոտյան գալ իմ բնակարան, ինչից միայն ահաբեկվեցին իմ երեք անչափահաս աղջիկները»,- իր էջում մասնավորապես գրել է Ղազարյանը։

Վահե Ղազարյանը հաստատ չի մոռացվի

Գրեթե ամեն օր բախվում ենք տխուր իրականության հետ, երբ մեր ոստիկաններն, իրնեց ֆունկցիոնալ պարտականությունը կատարելու փոխարեն, զբաղված են ընդդիմադիրներին հետապնդելով, ահաբեկելով, ապօրինի կալանավորումներով։  Բնականաբար, հեռու ենք այն մտքից, թե մեր ոստիկաններն ունեն հանցագործ հակումներ ու ինքնակամ են կատարում նման ապօրինի պատժիչ ֆունկցիա։ Հրամանը գալիս է համակարգի առաջին դեմքից՝ Վահե Ղազարյանից, ով «ծառայություններ» է մատուցում Նիկոլ Փաշինյանին։
Վահե Ղազարյանը հաստատ չի մոռացվի․․․

Վահրամ Բագրատյան