Խաղող մթերողներն այս տարի քիչ ախորժակ ունեն․ Քերոբյան
Խաղողի և խաղողից ստացված արտադրանքի արտահանումը միջազգային շուկաներ դժվարացել է, քանի որ դրամով արտահայտված կոնյակի գինն արդեն էապես թանկ է արտարժույթով։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ խաղող մթերողներն այս տարի քիչ ախորժակ ունեն։
Ուստի, ասաց նա, Կառավարությունը սուբսիդավորում կիրականացնի։
«5000 տոննայից ավելի խաղող մթերողների համար նախատեսել ենք լրացուցիչ երեսուն դրամ մեկ կգ խաղողի համար, իսկ 10 հազար տոննայից ավելի մթերողների համար՝ 50 դրամ սուբսիդավորում»,- ներկայացրեց Քերոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։