Ուժեղ և զարգացած պետություն կառուցելն այլընտրանք չունի․ Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական արյունոտ ագրեսիայի հետևանքով զոհվել է Պաշտպանության բանակի 4 զինծառայող։ Մեծ ողբերգություն բոլորիս համար։
Խորապես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, հարազատներին, կիսում կորստյան ծանր վիշտը։
Ուժեղ և զարգացած պետություն կառուցելն այլընտրանք չունի»։