Ղրղզստանը և Բրազիլիան ողջունել են Ադրբեջանի և Հայաստանի քայլերը

Ղրղզստանը և Բրազիլիան ողջունել են Ադրբեջանի և Հայաստանի քայլերը

Ղրղզստանը և Բրազիլիան ողջունել են Ադրբեջանի և Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի մասին հայտարարությունները։

«Մեր աջակցությունն ենք հայտնում կողմերի ջանքերին՝ ուղղված խաղաղության համաձայնագրի կնքմանը, որը պետք է պատմական իրադարձություն դառնա Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում»,- հայտնել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, որն իրագործվելուց հետո կվերականգնի խաղաղությունը երկրների միջև, և կկարգավորի երկկողմ հարաբերությունները»,- հայտնել է հարավամերկյան երկիրը։

«Բրազիլիան խրախուսում է կողմերին հետամուտ լինել դիվանագիտությանը և երկխոսությանը՝ որպես տևական և կայուն խաղաղության ճանապարհ: Ակնկալում ենք, որ խաղաղության պայմանագրի գործընթացը կավարտվի հնարավորինս շուտ»,- նշված է հայտարարության մեջ: