Վերլուծաբանը խոսել է սմարթֆոնների մարտկոցներն «ուտողների» մասին

Վերլուծաբանը խոսել է սմարթֆոնների մարտկոցներն «ուտողների» մասին

Սմարթֆոնի մարտկոցը կարող է արագ լիցքաթափվել ֆոնային պլանում աշխատող մեծ թվով հավելվածների պատճառով: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՏՏ վերլուծաբան Իլյա Կազակովը։

Նրա խոսքով՝ սոցցանցերն են առաջին հերթին մարտկոցն «ուտողները», քանի որ աշխատում են ֆոնային ռեժիմով և անընդհատ բովանդակություն են բեռնում։ GPS նավիգացիոն հավելվածները նույնպես բացասական ազդեցություն են ունենում, քանի որ դրանք մշտապես թարմացնում են քարտեզներն ու երթևեկության մասին տեղեկատվությունը:

Փորձագետը խորհուրդ է տվել փակել անհարկի հավելվածները և ավելի քիչ խաղալ բջջային խաղեր, որոնք մեծապես ծանրաբեռնում են հեռախոսի պրոցեսորը: Նա նաև խորհուրդ է տվել նվազեցնել էկրանի պայծառությունը։