Իսպանիայում թռչունները շոգից ընկնում են գետնին

Իսպանիայում թռչունները շոգից ընկնում են գետնին

Իսպանիայում շոգից թռչուններն ընկնում են գետնին: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Cadena SER ռադիոկայանը։ Խոսքը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքի Վալյադոլիդ քաղաքի մասին է։ Այնտեղ ջերմաստիճանը բարձրացել է մինչև 40,6 աստիճան, ինչը ջերմաստիճանի նոր ռեկորդ է։

Ռադիոկայանի տվյալներով՝ տեղի ոստիկանությունը ահազանգեր է ստացել անհանգստացած բնակիչներից, ովքեր տեսնում են, թե ինչպես են թռչուններն արագ իջնում և ընկնում գետնին։ Ընդ որում, դրանք տարբեր տեսակի թռչուններ են՝ աղավնիներ, մանգաղաթևեր և նույնիսկ արագիլներ։

Հաղորդագրության մեջ թռչունների նման վարքագծի պատճառ է անվանվում ջրազրկումը, որը որոշ դեպքերում հանգեցնում է արագ անկման, ապակողմնորոշման և թռչելու անկարողության:

Ակնկալվում է, որ Վալյադոլիդում ջերմային ալիքը չի թուլանա մինչև հուլիսի 19-ը։