Մեքենաների վերանորոգման կետում գորշ արջ է պահվել․ ինչ է հայտնի

Մեքենաների վերանորոգման կետում գորշ արջ է պահվել․ ինչ է հայտնի

Սիլիկյան թաղամասում ավտոմեքենաների վերանորոգման կետում պահվող գորշ արջին Վայրի կենդանիների փրկարար կենտրոն են տեղափոխել։

Արջի թաթերը վնասված են, ատամները՝ կոտրված։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ արջը նախկինում պահվել է Մալաթիա-Սեբաստիա թաղամասում, որտեղ Վարդան Վարդանյան անունով քաղաքացին բնակելի տարածքում, մանկապարտեզների և դպրոցների հարևանությամբ, շարունակում է պահել ևս երեք գորշ արջի՝ նույնպես անընդունելի պայմաններում: Այս արջերը դեռևս գտնվում են վատթար պայմաններում, իսկ հարակից բնակիչները շարունակում են ենթարկվել անմիջական վտանգի: