Գրավի դիմաց ազատ արձակվեց ՀՅԴ-ական Արամայիս Մխիթարյանը և Ալեքսան Ալեքսանյանը

Գրավի դիմաց ազատ արձակվեց ՀՅԴ-ական Արամայիս Մխիթարյանը և Ալեքսան Ալեքսանյանը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկուական միլիոն դրամ գրավի դիմաց որոշում կայացրեց ազատ արձակել ՀՅԴ Արմավիրի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանին և անդամ Ալեքսան Ալեքսանյանին։ Գրավը վճարել ենք, նրանք արդեն ազատության մեջ են։ Այս մասին՝ ի պատասխան «Փաստինֆո»-ի լրագրողի հարցին, ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նրա փոխանցմամբ՝ ՀՅԴ–ականները գրավի դիմաց ազատ են արձակվել իր և պատգամավոր Աշոտ Սիմոնյանի անձնական երաշխավորությամբ։