Դոնի Ռոստովում բազմահարկ շենքի պատ է փլուզվել. 80 մարդ տարհանվել է (տեսանյութ)

 Դոնի Ռոստովում բազմահարկ շենքի պատ է փլուզվել. 80 մարդ տարհանվել է (տեսանյութ)

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում հինգ հարկանի շենքի պատը սկսել է փլուզվել, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ տարածաշրջանի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել Նարիմանովի 72/3 հասցեում։ 80 մարդ տարհանվել է։

Տունը հոսանքազրկված է։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանել է, որ տունը կառուցվել է 1963 թվականին, իսկ 2020 թվականին ճանաչվել է ոչ անվտանգ։

Տեսանյութն՝ այստեղ