ՊՆ փոխնախարարը չի մեկնաբանում․ «Ինչ Փաշինյանն ասել է, դա է»
Ես տեսակետ չեմ հնչեցնի, քանի որ երեկվա մամուլի ասուլիսի ընթացքում Փաշինյանն իր տեսակետը ներկայացրեց։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշիյանի այն հայտարարությանը, որ այս տարի Հայաստանում չեն անցկացվի ՀԱՊԿ զորավարժություններ։
Թե ինչ սպառնալիքներ ունի իր այդ հայտարարությունը, Արման Սարգսյանը ևս զերծ մնաց պատասխանել։ Մեկ այլ հարցի, թե ՊՆ-ն քննարկում է կանանց պարտադիր ժամկետային զինծառայության մեջ ներգրավելու հարցը, ինչո՞ւ հենց այս փուլում, ՊՆ փոխնախարարը պատասխանեց՝ դրա պատճառներից մեկը կանանց ցուցաբերած ակտիվությունն է մարտական հրաձգության դասընթացներին։
«Կանանց ակտիվություն կա նաև ՊՆ-ում։ Ներկայումս քննարկման փուլում է այդ հարցը՝ օրենքի նախագծի մշակման տրամաբանությամբ»,- ասաց նա։
Փոխնախարարն ընդգծեց, որ կանանց ծառայությունը՝ որպես ժամկետային զինծառայողների, լինելու է կամավորության հիմունքով։ Ըստ նրա՝ խնդիրը կանանց ներուժն օգտագործելն է։ Դիտարկմանը, որ Փաշինյանի տրամաբանությամբ՝ Հայաստանում անցկացվող զորավարժությունները կարող են սպառնալիք հանդիսանալ թուրք-ադրբեջանական տանդեմի համար, Արման Սարգսյանը չարձագանքեց։
Մանրամասները՝ տեսանյութում։