Որևէ մեկի մտքով չանցնի, թե ես ինչ-որ գործարքի եմ գնում․ իմ կալանքի մասով որոշ բաներ արդեն բեկանվել է
Ես զիջման գնալու վերաբերյալ հանձնարարություններ չեմ ստացել, ինձ վերաբերող մասով հարցերը քննարկվել են, այդ ընթացքում եղել են և՛ վիճաբանություններ, և՛ չհասկացված բաներ։ Այդ մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Նրա խոսքով՝ դա բնական պրոցես է եղել։
«Բայց այնպիսի բան, որ կարող էր ազդել ռազմական գործողությունների վրա, չի եղել։ Եվ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի՝ թե՛ ընդդիմության, թե՛ դիմության, որ ես ինչ-որ գործարքի եմ գնում, կամ չգիտեմ ինչ եմ անում։ Ես շատ լավ գիտակցում եմ՝ ինչի համար եմ կալանավորված։ Ենթագիտակցաբար ընդունում եմ դա պատերազմի արդյունքի համար, այլ ոչ նրա, ինչը ձևակերպված է»,- նշեց նա։
Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչն իր գործով որոշակի բեկանումներ մտցրել է։
Մանրամասները՝ տեսանյութում։