ՌԴ-ում հավանություն է տրվել Բելառուսի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի վավերացմանը

ՌԴ-ում հավանություն է տրվել Բելառուսի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի վավերացմանը

ՌԴ Դաշնային խորհուրդը նիստի ընթացքում հաստատել է 2024 թվականի դեկտեմբերի 6-ին Մինսկում ստորագրված Միութենական պետության կազմում անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի միջև պայմանագրի վավերացման մասին օրենքը։

Փաստաթուղթը վավերացման էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պայմանագրի համաձայն՝ կողմերը պարտավորվում են աջակցել միմյանց բոլոր համաձայնեցված ու միջազգայնորեն ընդունելի միջոցներով ու մեթոդներով, նաև ձեռնարկել համապատասխան գործողություններ քաղաքական, ռազմական և այլ ոլորտներում՝ կողմերից որևէ մեկի և ամբողջ Միության պետության անվտանգության վրա հարձակումների դեպքում։

Պայմանագրի համաձայն՝ կողմերը Միութենական պետության անդամի վրա զինված հարձակումը կդիտարկեն որպես ագրեսիա ընդհանուր Միության դեմ ու կձեռնարկեն համապատասխան հակաքայլեր՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ եղած ուժերն ու միջոցները։

Բացի այդ, կողմերը գնահատում են Ռուսաստանի Դաշնության միջուկային զենքը որպես կարևոր գործոն միջուկային ռազմական հակամարտությունների և սովորական զենքերի օգտագործմամբ ռազմական հակամարտությունների առաջացումը կանխելու համար, նաև զսպման միջոց, որի կիրառումը ծայրահեղ և հարկադիր միջոց է: