Որքանով է օգտակար կոկոսը. ի՞նչ հիվանդությունների դեմ է օգնում պայքարել

Որքանով է օգտակար կոկոսը. ի՞նչ հիվանդությունների դեմ է օգնում պայքարել

Գիտնականները ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ կոկոսի՝ օգտակար կամ վնասակար լինելու շուրջ ընթացքող վեեճերում: Ոմանք այն շատ վնասակար մթերք են համարում, որը հարուստ է խոլեստերինով, ոմանք էլ թվարկում են դրա օգտակար կողմերը, որոնց թվում են՝ վիտամինները, միներալները, բջջանյութը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոկոսի մի քանի օգտակար հատկություն:

Կոկոսում պարունակվող նյութերը ամրապնդում են իմունային համակարգը եւ օգնում դրան պայքարել վիրուսային եւ բակտերիալ ինֆեկցիաների հետ Կոկոսը օրգանիզմին էներգիա է հաղորդում, բարելավում ֆիզիկական ու սպորտային ունակությունները: Կոկոսը բարելավում է մարսողությունը եւ նպաստում սնուցող նյութերի ներծծմանը: Այն նպաստում է ինսուլինի արտադրմանը՝ նվազեցնելով շաքարային դիաբետի հավանականությունը: Կոկոսներում բարձր է հակաօկսիդանտների պարունակության մակարդը, որոնք պաշտպանում են օրգանիզմը քաղցկեղային հիվանդությունները եւ կանխում ժամանակից շուտ ծերանալը: Գոյություն ունի նաեւ կարծիք, որ կոկոսները նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը եւ բարձրացնում օրգանիզմում օգտակար խոլեստերինի պարունակության մակարդակը: Կոկոսները, որոշ գիտնականների խոսքով, վերականգնում են վահանաձեւ գեղձի ֆունկցիան: Կոկոսից պատրաստված նյութերը պաշտպանում են երիկամներն ու միզապարկը տարբեր հիվանդություններից եւ ինֆեկցիաներից: Կոկոսը նպաստում է քաշի նվազեցմանը, եթե, իհարկե, չի չարաշահվում: Կոկոսն օգնում է մաշկն ու մազերը առողջ պահպանել, կանխարգելում կնճիռների եւ տարիքային պիգմենտային բշտիկների ի հայտ գալը: