Ռուսաստանում սատկել է խոյադելֆինի՝ արհեստական ​​միջավայրում ծնված առաջին ձագը

Ռուսաստանում սատկել է խոյադելֆինի՝ արհեստական ​​միջավայրում ծնված առաջին ձագը

Ռուսաստանում սատկել է խոյադելֆինի՝ արհեստական ​​միջավայրում ծնված առաջին ձագը։ Կենդանին սատկել է Մոկվայի օվկիանոսագիտության և ծովային կենսաբանության «Մոսկվարիում» կենտրոնում: Այս մասին հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։

Ծննդաբերությունը եղել էր 2023 թվականի դեկտեմբերի 29-ին, դժվար է եղել, բայց բարեհաջող ավարտվել։ Կյանքի առաջին շաբաթներին ձակն արագ զարգացել, սակայն հունվարի 26-ին սատկել է: «Մահվան պատճառը դեկոմպենսացումն է եղել սրտի բնածին արատով, որը հնարավոր չի եղել ախտորոշել», - ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

«Մոսկվարիումը» պարզաբանել է, որ ծնվելուց հետո անասնաբույժները ձագին չեն զննել՝ սահմանափակվելով տեսողական մոնիտորինգով։ Նշվում է, որ դա անհրաժեշտություն է, քանի որ կյանքի առաջին ամիսներին տեղի է ունենում ծնող-երեխա հարաբերությունների ձևավորում, և ցանկացած միջամտություն կարող է բացասաբար ազդել մոր և երեխայի հարաբերությունների վրա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նորածին կաթնասունը կշռել է 150 կիլոգրամ, իսկ երկարությունը՝ մոտ երկու մետր։ Հղիությունը տեւել էր 18 ամիս։

Այս տեսակի համար ծննդաբերությունը բարդ պրոցեդուրա է։ Վայրի բնության մեջ ձագերը հաճախ սատկում են, քանի որ մայրը չի կարող արագ դուրս մղել նրանց մակերես առաջին շնչառության համար: