Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ է նախապատրաստվում

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ է նախապատրաստվում

ԱՄՆ նախագահի վարչակազմը Պետդումայի պատգամավորների նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ է նախապատրաստում։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այդ մասին գրել է Wall Street Journal-ը։

Նշվում է, որ ամերիկյան իշխանությունների պատժամիջոցները կտարածվեն ավելի քան 300 պատգամավորների վրա։ Սպասվում է, որ նոր սահմանափակումների մասին կհայտարարվի հինգշաբթի։

Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջեյկ Սալիվանը հաղորդել էր, որ Միացյալ նահանգները և ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանեն ՌԴ-ի նկատմամբ, իսկ գործող պատժամիջոցները կխստացվեն։