Արցախում ցեղասպանություն է՝ քաղաքակիրթ մարդկության աչքի առջև․ Ավետիսյան
Արդեն հարյուր օր է՝ Արցախը շրջափակման մեջ է։ ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ ցեղասպանության իրական նպատակով արդեն հարյուր օր Ադրբեջանի մարդակեր իշխանությունները շրջափակել են Արցախը։
«Անվտանգային խնդիրներից զատ, ավելացել են արցախցիների հումանիտար, տնտեսական, սոցիալ-ժողովրդագրական խնդիրները։ Պարենային սղությունը, դեղորայքի պակասուրդը, գազի ու էլեկտրաէներգիայի անջատումները իրավիճակը հասցրել են հումանիտար աղետի՝ առաջ բերելով նոր սպառնալիքներ»,- նշեց պատգամավորը։
Ըստ Ավետիսյանի՝ գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ավելացել են տնտեսվարման անլուծելի խնդիրները, գրեթե բոլոր ոլորտներում դադարեցվել են տնտեսվարողների 80%-ի գործունեությունը։
«Եվ այս ամենը միջազգային հանրության ու քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։