ՎԵՏՕ շարժման առաջնորդ Նարեկ Մալյանն արդարացվեց

ՎԵՏՕ շարժման առաջնորդ Նարեկ Մալյանն արդարացվեց

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 226.2 հոդվածի 1-ին մասով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։ 

2021 թվականի փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախատեսված էր Նարեկ Մալյանի բեմադրած «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» պերֆորմանսի ցուցադրությունը: Ցուցադրությունը չկայացավ: Նարեկ Մալյանը մինչ այդ ձերբակալվել էր։