Թամազյանն ապացուցել է՝ տարին բավարար է համայնքում տեսանելի փոփոխությունների համար․ «Ապրելու երկիր»

Թամազյանն ապացուցել է՝ տարին բավարար է համայնքում տեսանելի փոփոխությունների համար․ «Ապրելու երկիր»

Ալավերդի համայնքում ավագանու ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արկադի Թամազյանն իր հետևողական աշխատանքով ու նվիրումով ապացուցել է, որ անգամ մեկ տարին բավարար է խնդիրներով լծված մեծ համայնքում տեսանելի փոփոխություններ բերելու համար, այդ մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը․

«Նրա մեկ տարվա աշխատանքի մասին կարճ հաշվետվությունը տեսահոլովակում է։ Այստեղ ներկայացված է արվածի կարևոր, բայց շատ փոքր մասը միայն»,- ասվում է հաղորդագրության մեջ։