Իլոն Մասկը նշել է Tesla-ի ռոբոտի ստեղծման ժամկետը

Իլոն Մասկը նշել է Tesla-ի ռոբոտի ստեղծման ժամկետը

Tesla-ն աշնանը կներկայացնի սեփական ռոբոտի վերջնական նախատիպը, տեղեկացրել է The Verge պարբերականը։

Լրագրողները վկայակոչել են ընկերության հիմնադիր Իլոն Մասկի Թվիթերի օգտահաշիվը, որտեղ նա նշել է նոր մեքենայի ստեղծման ժամկետը։ Գործարարը հայտարարել է, որ սեպտեմբերի 30-ին նախատեսված է Tesla AI Day միջոցառում, որտեղ կորպորացիան կարող է ներկայացնել Optimus-ի աշխատող նախատիպը։

Tesla-ն Optimus-ի մասին հայտարարել էր 2021թ. օգոստոսին։ Հումանոիդ ռոբոտը, Մասկի խոսքով, կարող է կատարել ամենօրյա խնդիրներ։ Լրագրողները կատակել են, որ Իլոն Մասկի հրապարակումը «հաստատ նախատեսված չէ այն լուրերից ուշադրությունը շեղելու համար, որ նա ծրագրում է ազատել Tesla-ի աշխատակիցների մոտ 10 տոկոսին»։

Այնուամենայնիվ, մասնագետները թերահավատորեն են գնահատել աշխատող ռոբոտի նախատիպը ներկայացնելու ամերիկյան ընկերության հեռանկարները. «մարդուն փոխարինող ռոբոտի ստեղծումն այն է, ինչին չի մոտեցել աշխարհում ոչ մի ընկերություն»։ Հեղինակների խոսքով՝ անգամ Boston Dynamics-ը, որն աշխատում էր Atlas անտրոպոմորֆ ռոբոտն ստեղծելու վրա, 10 տարում այդ ուղղությամբ հաջողության հասնել չի կարողացել։