Ջալալ Հարությունյանը բերման կենթարկվի՞

Ջալալ Հարությունյանը բերման կենթարկվի՞

Արդեն հայտնել ենք, որ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ծառայության ընթացքում անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար, նրա պաշտոնավարումը կասեցվել է։ 

Հաղորդագրությունում նշվում է, թե Հարությունյանի նկատմամբ խափանման ինչ միջոց է ընտրված: MediaHub.am-ը Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանից նաև հետաքրքրվեց՝ այս պահին Արցախի հերոս Հարությունյանին բերման ենթարկելու միջնորդություն ներկայացվե՞լ է.

«Ջալալ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը»,- եղավ պատասխանը։

Նարե Գնունի