Վատիկանում աղոթել են Արցախի համար

Վատիկանում աղոթել են Արցախի համար

Վատիկանում հոկտեմբերի 7-ին գումարված  Եկեղեցական գերագույն ժողովի  մասնակիցներն  աղոթել են Արցախի, ինչպես նաև  աշխարհում բոլոր այն պետությունների համար, որտեղ այժմ պատերազմներ են: Այս մասին գրում է «Վատիկան նյուզ»-ը։

«Ողորմէ համայն աշխարհին և այն հողերուն, որոնք այժմ կը տառապին պատերազմներէ, անարդարութիւններէ, ցաւէ և բռնութիւններէ, յատկապէս մեր սուրբ հողերուն` Հայաստանին և Արցախին»,- ասվում է աղոթքում, որը գլխավորել է Սուրբ Աթոռում Հայ  Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ, Գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը:

Վատիկանում Եկեղեցական գերագույն ժողովը մեկնարել է անցած չորեքշաբթի։ Միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից և թեմերից 464 մասնակիցներ, որոնցից 365-ը ժողովի մասնակիցներ են, իսկ մնացածը՝ հյուրեր: