Տարօրինակ հոտ, ուսանողները տարհանվել են. Ի՞նչ է կատարվել ՀՊՏՀ մասնաճյուղում

Տարօրինակ հոտ, ուսանողները տարհանվել են. Ի՞նչ է կատարվել ՀՊՏՀ մասնաճյուղում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում այսօր ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում տարօրինակ հոտ է զգացվել, սակայն գազի արտահոսք չկա։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասացին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշենք, որ ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ նոյեմբերի 22-ին, ժամը 10:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տարահանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս։

«Այս պահին այնտեղ են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ներկայացուցիչները և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը։ Տուժածներ չկան»,– հավաստիացրեցին ՀՊՏՀ-ից։