Պենելոպա Կրուզը ներկայացել է փայլուն մինի կիսաշրջազգեստով՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ տարիքը պարզապես թիվ է

Դժվար է հավատալ, բայց Պենելոպա Կրուզը հաջորդ տարի կդառնա 49 տարեկան: Դերասանուհին շարունակում է երկրպագուներին ուրախացնել համարձակ կերպարներով և ապացուցել, որ տարիքն ընդամենը թիվ է։
Պենելոպա Կրուզը հայտնվել է Մադրիդում L’immensita («Անսահմանություն») ֆիլմի պրեմիերային։ Դերասանուհին շլացրել է հանդիսատեսին Chanel-ի սև կոստյումով՝ կիսաշրջազգեստով և ոսկեգույն դետալներով։ Բացի այդ՝ հոլիվուդյան աստղը նախընտրել է Chanel-ից պայուսակ, իսկ մազերը հարդարել է բնական ձևով։
Ի դեպ, L’immensità ֆիլմը պատմում է երեք երեխաների մոր մասին, որ ամուսնու կողմից բռնության է ենթարկվել։ Դրաման, որը տեղի է ունենում անցյալ դարի 70-ականներին Հռոմում, նկարահանվել է իտալացի ռեժիսոր Էմանուելե Կրիալեզեի կողմից։
«Ամենևին չեմ կարծում, որ իմ հերոսուհին խելագար է։ Նա փակված է իր ընտանիքում, փակված է իր տանը, իր մարմնի մեջ, այն իրավիճակում, որում հայտնվել է։ Նա չունի պլան Բ: Ելք չկա»,- ասել է Քրուզը իր մարմնավորած կերպարի մասին: